Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արմեն Աշոտյանին ձերբակալելու վերաբերյալ։
Քիչ հետո դատարանը քննելու է Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Պատգամավոր Թագուհի Թովմասյանը մեզ հայտնեց, որ դեռ հայտնի չէ, թե որ դատավորին է մակագրվել գործը:
Նշենք, որ Աշոտյանն ունի մեղադրյալի կարգավիճակ: